Մայիսի 19-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Մեղրիի բաժին է դիմել 1959 թ. ծնված Վաչագան Բ.-ն եւ հայտնել, որ ժամը 18.00-ի սահմաններում իր ծանոթ` 1972 թ. ծնված Անդրանիկ Հ.-ի տանը ճաշելիս, 1983 թ. ծնված Գուրգեն Ա.-ի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Գուրգեն Ա.-ն վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























