Մայիսի 19-ին, ժամը 12.00-ին, Երեւան-Մեղրի ճանապարհի 171-րդ կմ-ին «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան արգելապատնեշին ու կողաշրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 19-ին, ժամը 16.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան-Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի 1-ին կմ-ին «Նիսան Էքստրեյլ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:

«Նիսան Էքստրեյլ»-ի վարորդը եւ «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: