Մայիսի 19-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ՊՊԳՎ Արաբկիրի բաժնի վաշտի ծառայողները Երեւանի Պռոշյան փողոցի թիվ 1 փակուղուց, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Ավետիք Թ.-ին եւ 1962 թ. ծնված Գագիկ Պ.-ին: Նրանք խոստովանել են, որ 15 օր առաջ, ժամը 02.00-ին, Պռոշյան փողոցի 1-ին փակուղու 20/23 հասցեում գտնվող շինարարական հրապարակից գողություն են կատարել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է հետաքննություն: