ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջում է Դումայի լրատվամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով ստորին պալատի աղբյուրը:
Դատախազության պահանջը կապված է 2012թ. «Արկուտուր-Ստրոյ» ընկերության նախկին համահիմնադիր Վլադիմիր Ժարովից 200 հազար դոլարի շորթում կատարելու հետ:
Պատգամավորական անձեռնմխելիություն ունեցող Միտրոֆանովն այդ գործով անցնում է որպես վկա:





























