Գորիսի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու է ինքնաբացարկ ներկայացրել:
NEWS.am-ի հետ զրույցում Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն, ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը միայն ասաց. «Այս իրավիճակում լավագույն լուծումը սա էր, մնացածի մասին հիմա խոսել դեռ չեմ ցանկանում: Ավելի ուշ կխոսենք»:
Թե ինչ իրավիճակի մասին է խոսքը, Կարապետյանը հրաժարվեց պատասխանել:
Նշենք, որ այսօր առավոտյան ինքնաբացարկ էր ներկայացրել նաեւ Արա Բուդաղյանը՝ հօգուտ իր մտերիմ ընկերոջ:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի ընտրությունները նշանակված են հունիսի 8-ին: Վաղվանից սկսվում է նախընտրական քարոզաշավը: Այս պահին կա երկու թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վաչագան Ադունցը, ում սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու գործարար Հրայր Յոլյանը:




























