Կառավարությունը կոպիտներին եւ անտաշներին թողտվություն չի տա, հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խորհրդարանում ներկայացնելով կառավարության ծրագիրը:
Ոչ ոքի, այդ թվում՝ նման մարդկանց, չի թույլատրվի աշխատել ստվերային բիզնեսում, հավելել է Աբրահամյանը: «Պայքարը կլինի անխնա եւ հետեւողական: Առեւտրաշրջանառության փաստաթղթերը պետք է բոլորի համար պարտադիր լինեն: Բացառություն չի արվի ոչ ոքի համար: Եվ յուրաքանչյուրն այս պայքարում իրենից կսկսի: Ամենապահանջկոտը լինելու եմ իմ մերձավորների հանդեպ եւ նույնն եմ պահանջելու կառավարության բոլոր անդամներից», - հայտարարել է Աբրահամյանը:




























