Վրաստանում գազատարի նորոգումը 10-15 օր կտեւի, NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
«Վթարը բավական խոշոր է, այստեղից էլ՝ ժամկետները»,- հայտարարել է Զախարյանը:
Հիշեցնենք, գազատարը, որով Հայաստանը բնական գազ է ստանում, վնասվել էր մայիսի 17-ին Դարյալի կիրճում տեղի ունեցած սողանքի արդյունքում:
«Գազպրոմ Արմենիան» հայտարարել էր, որ վթարի վերականգնման ընթացքում լիարժեք կապահովի Հայաստանի գազամատակարարումը: Նշենք, Հայաստան գազամատակարարման դադարների դեպքում օգտագործվում են Աբովյանի ստորգետնյա գազամբարի պաշարները:




























