ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտադիր է «Վարչապետների ակումբ» ստեղծել՝ կազմում ընդգրկելով երբեւէ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձանց: Ակումբի անդամները, ըստ Աբրահամյանի, պետք է քննարկեն երկրի իրավիճակը եւ լուծման ընդհանուր ուղիներ առաջարկեն:
Վարչապետի գնահատմամբ՝ սա լավ նախաձեռնություն է, քանի որ նախկին վարչապետների փորձն ու գիտելիքները կարող են օգտակար լինել:
Իր հերթին նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որի հարցին էլ պատասխանում էր Աբրահամյանը, շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար: Նա նաեւ նշել է, որ ոչ միայն քննադատում է կառավարությանը, այլեւ մշտապես իր բարձրացրած հարցերի լուծման ուղիներ է առաջարկում:





























