Ռուսաստանը կփորձի Լեռնային Ղարաբաղի հաշվին բարելավել հարաբերություններն Ադրբեջանի հետ, մայիսի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Ըստ նրա՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄՄ մտնելու հայտարարությունից հետո Կրեմլը կարծում է, որ «Երեւանն արդեն գրպանում է», հերթն Ադրբեջանինն է: «Բաքուն նավթ ու գազ ունի, հետեւաբար՝ նաեւ փող: Մնում է Լեռնային Ղարաբաղով շահագրգռել»,- նկատել է Պապյանը: Միաժամանակ, ըստ նրա, Մոսկվան զգուշանում է Հայաստանի թյուրընկալումից:

 «Ուշադրություն դարձրեք, որ չնայած Հայաստանի հետ իբրեւ թե ազգակցային հարաբերություններին, Ռուսաստանը չի դադարեցնում Ադրբեջանին զենք մատակարարելը: Կրեմլը իբրեւ թե քաշվում է, բայց ակտիվ զարգացնում է բիզնեսը, քանի որ զենքի վաճառքը հսկայական եկամուտ է ապահովում որոշակի շրջանակներին», - ընդգծել է  քաղաքագետը՝ հավելելով, որ ի տարբերություն Եվրոպայի, որը կարող է ֆինանսական ռեսուրսներից հրաժարվել հանուն ռազմավարական շահերի, Մոսկվան չունի նման մշակույթ: «Կրեմլը Ղարաբաղում պատերազմի չի ցանկանում, բայց իր գործողություններով անուղղակիորեն նպաստում է դրան»,- ընդգծելէ  Պապյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am