Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ընդունել է առաջարկությունը, ըստ որի մոտ 490 մետր երկարության հրշեջ ռետինե խողովակ կնվիրի Ստեփանակերտի հրշեջ ծառայությանը: Այն կօգտագործվի հրշեջ մեքենայի վրա, որը Ստեփանակերտը նվեր կստանա Մոնթեբելոյի քաղաքային խորհրդի կողմից: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Այս առաջարկի հեղինակը քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գեւորգյանն է, որը ընդգծել է բարեկամական հարաբերությունները Լոս Անջելեսի եւ Շուշիի միջեւ:
«Ես հույս ունեմ, որ այս ներդրումը կօգնի Ստեփանակերտի հրշեջ ծառայությանը: Մենք Ստեփանակերտի ժողովրդին ցանկանում ենք խաղաղություն եւ բարգավաճում»,-ասել է նա:





























