Թուրքիայի հետ հարկավոր է միշտ սթափ ու զգուշամիտ լինել: Այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն է հանդես եկել` ի պատասխան խորհրդարանի պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանի հարցի:
«Համոզված եմ, որ դիվանագիտական արձանագրությունների ստորագրումը ճիշտ քայլ էր, եթե, իհարկե, ակնալում էինք, որ դրանք կվավերացվեն Թուրքիայի մեջլիսի կողմից եւ իրավական ուժ կստանան: Մենք ցանկանում էինք դեպի Եվրոպա ալընտրանքային երթուղի ապահովել: Բայց պատմությունը միշտ ցույց է տվել, որ Թուրքիայի հետ հարկավոր է սթափ ու անչափ զգուշամիտ լինել: Ամեն դեպքում, կարծում եմ, մեր սպասելիքները դեռեւս ի դերեւ չեն ելել», - նկատել է վարչապետը:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ էին ստորագրել: Սակայն արդեն նույն տարվա դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե Անկարան, առանց ղարաբաղյան հակամարտության լուծման, չի վավերացնելու դրանք: 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Թուրքիայի առաջադրած նախապայմանների ֆոնին, դադարեցրել էր վավերացման գործընթացը:





























