Հայաստանում համայնքների թիվը պետք է 915-ից ոչ ավելի, քան 300-ի հասնի: Մայիսի 20-ին խորհրդարանում այս հայտարարությամբ, կառավարության նոր ծրագիրը ներկայացնելիս, հանդես է եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, հանրապետությունն ի վիճակի չէ այդքան մեծ թվով ինքնակառավարման մարմիններ ապահովել:

«Գերմանիայի նման մեծ երկրում ինքնակառավարման մարմինները երեք անգամ խոշորացվել են: Կարծում եմ` մենք էլ պետք է այդ ճանապարհն ընտրենք: Արդյունքում համայնքների ֆինանսական հնարավորությունները կտրուկ աճ կապրեն: Իսկ դրանից բնակիչները միայն շահել կարող են», - ընդգծել է վարչապետը: Նա հիշեցրել է, որ ներկայումս տարածքային կառավարման նախարարությունում 4 համայնքների` Մեղրիի, Դիլիջանի, Ջերմուկի եւ Տաթեւի խոշորացման պիլոտային ծրագրեր են քննարկվում: