Առողջապահության ոլորտում պետպատվերը բարեփոխումների կարիք ունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ցավոք, այն դեռեւս բավարար չափով արդյունավետ չի: Պետծառայողների համար սոցփափեթում բժշկական ապահովագրության բաղադրիչը փոխանցվել է առողջապահության նախարարությանը, բայց մենք չենք ուզում հարցը լուծված համարել: Ես հանձնարարել եմ կառավարական հիմնարկների ներկայացուցիչներին քննարկել ավելի արդյունավետ մեխանիզմները: Մենք պարտադիր պետք է շարունակենք բարեփոխումները առողջապահության ոլորտում, դա անկասկած»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2013-ից Հայաստանում պետծառայողներին տրամադրվում է նպատակային պետական աջակցություն՝ 132 հազար դրամի սահմաններում, որից 52 հազարը՝ բժշկական ապահովագրությունն է: