Այսօր տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
Հանդիպմանը, որին մասնակցել են ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը եւ Հայ Ազգային Կոնգրեսից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ խորհրդարանական ոչ-իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր:





























