Հարավային Ուելսի նահանգի գիտնականներին հաջողվել պարզել, որ մարդու ձեռքերի ջերմաստիճանի եւ նրանց համագործակցելու պատրաստակամության միջեւ կապ կա: Այսպես. տաք ձեռքերով մարդիկ ավելի շատ են հակված համատեղ աշխատանքի:
Բրիտանական համալսարանի հոգեբանական հետազոտությունների մասնագետները գիտական փորձ են կատարել 60 մարդու մասնակցությամբ, որի ժամանակ կամավորների կեսին խնդրել են բռնել սառը առարկա, իսկ մյուսներին՝ տաք:
Հաջորդ քայլով նրանց դիլեմա է առաջարկվել, կամ ընտրել համագործակցությունը, կամ սեփական շահերով առաջնորդվելը: Արդյունքում պարզվել է, որ տաք ձեռքերով մարդիկ ավելի հակված են համագործակցության:





























