Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 35 շենքի 5-րդ հարկում գտնվող խորդանոցից քարեր են թափվում ցած, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Է. Ք.-ին պատկանող խորդանոցի արտաքին պատից պոկվել եւ ընկել են մի քանի քարակտորներ:
Համատիրության աշխատակիցները կկատարեն ամրացման աշխատանքներ:





























