Մոսկվայի քաղաքային դատարանը ճանաչել է հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալների մեղքը: Ինչպես հաղորդում է «ՌԱ Նովոստին», մեղավոր է ճանաչվել քիլլեր Ռուստամ Մահմուդովը: Բացի նրանից, դատարանը մեղավոր է ճանաչել նաեւ Ռուստամի եղբայրներին՝ Իբրահիմին եւ աբրայիլին, քեռի Լոմ-Ալի Գայտուկաեւին, ինչպես նաեւ իրավապահ մարմինների նախկին աշխատակից Սերգեյ Հաջիկուրբանովին:

Հիշեցնենք, որ 2006-ի հոկտեմբերին «Նովայա գազետա»-ի թղթակից Աննա Պոլիտկովսկայային գնդակահարել էին իր տան վերելակում: Պոլիտկովսկայան լայնորեն լուսաբանում էր Հյուսիսային Կովկասի 1990-ականների վերջի իրադարձությունները: 2002-ի հոկտեմբերի 25-ին Դուբրովկայում ահաբեկչության ժամանակ նա մասնակցել է  չեչեն ահաբեկիչների հետ բանակցություններին, որտեղ մոտ 700 պատանդ էին վերցրել: