Թուրքական Իզմիթ քաղաքի ավտոմայրուղում 24 ավտոմեքենայի մասնակցությամբ ծանր տրանսպորտային պատահար է տեղի ունեցել։
Երկու ուղեւորատար ավտոբուսների, 18 բեռնատարների եւ 4 թեթեւ մեքենաների բախվման հետեւանքով տուժել է 42 մարդ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկները 5 տուժածի վիճակը ծանր են գնահատում, փոխանցում է CNNTürk-ը։
Վթարի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է Անկարայի ուղղությամբ տրանսպորտի երթեւեկությունը։ Դեպքի վայր են ժամանել փրկարարների եւ բժիշկների խմբեր։
Իրականացվում են մայրուղու արգելափակումը վերացնելու եւ տրանսպորտի երթեւեկությունը վերականգնելու աշխատանքներ։





































