Ամերիկյան կորպորացիայի  Google բրենդն աշխարհում ամենաթանկն է՝  ըստ Millward Brown խոշոր վերլուծական ընկերության վարկածի։ 

100 բրենդների վերլուծական վարկանիշային ցանկում առաջին տեղը զբաղեցնում է Google-ը, այն գնահատվել է 159 միլիարդ դոլար՝ անցյալ տարվա համեմատ 40%-ով ավելի։ Երկրորդ տեղում է Apple-ը՝ 148 միլիարդ դոլարով (նախորդ վարկանիշում այն  առաջին տեղն էր զբաղեցրել)։ IBM-ը երրորդ տեղում է՝ չնայած կորցրել է նախնական արժեքի 4%-ը, որը կազմում է 107 միլիարդ դոլար։ Ռուսական «Սբերբանկ» բրենդը 75-րդ տեղում է, իսկ ՄՏՍ-ը՝ 80-րդում։

Ամենաշատը, ըստ Millward Brown-ի վերլուծության, թանկացել է Tencent-ը՝ Չինաստանի հեռահաղորդակցական հսկան՝ 97%, Facebook սոցցանցը՝ 68%, դրա արժեքն է 35 մլրդ դոլար։