Թայվանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հուալյան քաղաքից 30 կմ հարավ արեւմուտք, օջախը՝ 11,7 կմ խորությունում։

Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։

Նշվում է, որ Թայվանը երկու տեկտոնական սալիկների հանգույցում է գտնվում եւ մոլորակի   ամենաակտիվ սեյսմիկ գոտիներից մեկն է։ Ամեն տարի կղզու սեյսմոլոգիական կենտրոնները գրանցում են մինչեւ 18 հազար ստորգետնյա ցնցում։ Թայվանում 7,6 մագնիտուդով ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1999 թ. սեպտեմբերին։ Այն ժամանակ զոհվել էր 2,4  հազար մարդ։