Նիգերիայի Պլատո նահանգի Ջոս քաղաքում, մայիսի 20-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով 118 մարդ է մահացել, եւս 56-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նիգերիայի ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել բարդաշատ վայրում՝ շուկայի մոտ, որտեղ կան նաեւ մասնավոր ընկերությունների գրասենյակներ ու տաղավարներ: Ընդդ որում, ակցիան այնպես է պլանավորված եղել, որ առավել թվով զոհերի հանգեցնի:
«Առաջին պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 150.00-ի սահմաններում: Երկորդ պայթյունը գրանցվել է կես ժամ անց, երբ դեպքի վայրում մարդիկ են հավաքված եղել, որ օգնություն ցուցաբերեն վիրավորներին»,-ասել է Պլատո նահանգի ոստիկանապետը Քրիս Օլակպեն:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտնում են, որ անձամբ են տեսել տասնյակ զոհերի մարմինները, որոնք անճանաչելի աստիճանի այրված են եղել:
Դեռեւս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը: Դիտորդները կարծում են, որ այս պայթյունների թիկունքում կանգնած է «Բոկո Հարամ» արմատկան խմբավորումը:





























