Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Ցարեւի Դնեպրապետրովսկում գտնվող տունն այդ գիշեր հրդեհվել է:

«Այս գիշեր հրդեհել են Դնեպրապետրովսկում գտնվող տունս: Գիշերը ժամը երկուսին երկու ավտոբուսով զինված մարդիկ են եկել եւ տան ուղղությամբ Մոլոտովի կոկտեյլներ նետել: Գրոհայինները միանգամայն վստահ մթնոլորտում են գործել: Տեսախցիկով նկարել են, թե ինչպես է տունը այրվում, երեւի` կատարված աշխատանքի մասին զեկուցելիս վկայություն ունենալու համար: Տան մոտ բազմաթիվ օգտագործված պարկուճներ են գտնվել: Կինս եւ երեխաներն վաղուց էին հեռացել Դնեպրապետրովսկից, մայրս` միայն այս շաբաթ, այնպես որ ոչ ոք չի տուժել», - գրել է Ցարեւը Facebook-ի իր էջին:

Հիշեցնենք, որ Օլեգ Ցարեւն իր թեկնածությունն է առաջադրել մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններին: