Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան շրջանում հատուկ գործողության ընթացքում զինվորականները ոչնչացրել են մոտ 80 գրոհայինների:

Նախօրեին Պակիստանի օդուժը հարվածներ է հասցրել Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Միրանշահ եւ Միր Ալի քաղաքների արվարձանների մոտ եւ ոչնչացրել այնտեղ թաքնվող գրոհայիններին: Դրանից հետո կառավարական ուժերը փակել են ճանապարհները, որոնք տանում են ենթադրյալ ահաբեկիչների թաքստոց, իսկ իշխանությունները պարետային ժամ են հայտարարել այդ շրջաններում:

Հատուկ գործողության հետեւանքով մի քանի բնակելի տներ են ոչնչացել: Տեղի բնակիչները մտավախություն ունեն, որ փլատակներում մարդիկ են մնացել: Հնարավոր է, զոհեր կան նաեւ խաղաղ բնակիչների շրջանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: