Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ամբողջությամբ իր աջակացությունն է հայտնել Ռուսաստանի դիրքորոշմանը՝ Ուկրաինական խնդրի հետ կապված:
Ելույթ ունենալով իտալական La 7 հեռուստաալիքի հայտնի հեռուստահաղորդման ժամանակ, հարցին, թե ճիշտ էր Վլադիմիր Պուտինը ուկրաինական ճգնաժամում իր դիրորոշման մեջ, Բեռլուսկոնին պատասխանել է. «Ամբողջությամբ»:
«Կիեւը շարունակում է պարտքեր անել, այդ երկիրը փող չունի, որ վճարի գազի դիմաց: Մեկը մյուսի հետեւից իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կապ չունեն ժողովրդավարության հետ: Կա կարծիք, որ կառավարությունը գտնվում է վտանգավոր նացիստների ձեռքում»,-ասել է նախկին վարչապետը:
Նա կրկին քննադատության է ենթարկել Արեւմուտքի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: «Մեր երկրները մեծ դիլետանտիզմով, մոռանալով, թե ինչ էր «սառը պատերազմը», սկսել են հարձակվել ՌԴ առանձին քաղաքացիների վրա, համարելով, որ նրանց մտերիմ են Պուտինին: Սա լուրջ սխալ է: պետք էր G8-ի հանդիպում անցկացնել, բայցվ դա չարվեց»,- ասել է Բեռլուսկոնին:
Ավելի վաղ Բեռլուսկոնին կողմ էր արտահայտվել Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերը Ուկրաինայից անջատելուն: Նա նաեւ հիշեցրել էր, որ Պուտինի վաղեմի բարեկամն է:





























