Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները, մայիսի 20-ին, ժամը 22.00-ին, բաժին են ներկայացրել 28-ամյա Արմինե Խ.-ին եւ 37-ամյա Ռոման Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք նույն օրը, ժամը 19.00-ին, Խանջյան փողոցում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում Ռոման Գ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Արմինե Խ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով  վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: