Մայիսի 20-ին, ժամը 19.30-ին, 32-ամյա Ռուզան Ա.-ն ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ խնդրել, որ ոստիկանության ծառայող մեկնի իրենց տուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.15-ին, տանը, վիճաբանության ժամանակ, Ռուզան Ա.-ի նախկին ամուսինը` 31-ամյա Գարեգին Պ.-ն, մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին, ոտքով եւ ձեռքով հարվածել նաեւ նրա մոր` 58-ամյա Գայանե Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:

Գարեգին Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: