Վրաստանը Ռուսաստանի կողմից ճնշումների սաստկացում է սպասում, քանի որ Մոսկվան հրաժարվում է միանալ ուժի չկիրառման համաձայնագրին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝  Բելգիայի Հարվարդի ակումբում ելույթ ունենալով: Ըստ նրա՝ Ռուսաստանի ճնշումներն անշուշտ կազդեն Վրաստանի անվտանգության վրա:

«Ղրիմը Ռուսաստանին բռնակցվելուց հետո շատ կառավարություններ դատապարտեցին դա, սակայն մոռացան, որ  2008-ին եւս Ռուսաստանը օկուպացրեց Վրաստանի տարածքը: Եվ այսօր մեր հյուսիսային հարեւանի գործողությունները մեծ  սպառնալիք են մեր երկրի անվտանգության համար: Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ,  բայց մենք փորձում ենք երկու երկրների խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով», - նշել է քաղաքական գործիչը:

«Բայց, չնայած հարաբերությունների կկարգավորմանն ուղղված Վրաստանի կառավարության կառուցողական քայլերին, Մոսկվան շարունակում է  սադրանքները օկուպացված գոտում: Ավելին, մենք Ռուսաստանի կողմից ճնշումների սաստկացում ենք  սպասում,  քանի որ այն հրաժարվում է միանալ ուժի չկիրառման համաձայնագրին: Չնայած դրան, Վրաստանը զարգացման իր ուղուց չի շեղվի»,- նշել է Իրակլի Գարիբաշվիլին, հայտնում է «Գռուզիա Online»-ը: