Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, Վերին Արտաշատ գյուղից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա Վահան Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում «Իժ Պլանետա Սպորտ» մակնիշի մոտոցիկլետով իրենց գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա:
Կատարվում է քննություն:





























