Նախկիններին քննադատելն այն չէ, որին պետք է ձգտել: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին:
Իր խոսքում Սարգսյանը հայտարարել է նոխորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը քննադատաբար գնահատելու անհրաժեշտության մասին:
«Ես սովորություն չունեմ քննադատել իմ նախորդներին: Դա իմ մարդկային տեսակն է, եւ ես բան չունեմ ավելացնելու ասածին»,-նշել է Աբրահամյանը:
Նշենք, որ նմանատիպ հայտարարություն նոր վարչապետն արել էր նաեւ ապրիլի 13-ի իր ելույթում, երբ ստանձնում էր վարչապետի պաշտոնը:




























