Մայիսի 23-24-ը Մոսկվայում անվտանգության հարցերով 3-րդ միջազգային համաժողովը կկազմակերպվի: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերքով միջոցառմանն իր մասնակցությունն է բերելու նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Համաժողովի ընթացքում Հասանովի` Շոյգուի եւ Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցության նախարար Հուսեին Դեհգանի հետ հանդիպումներ են նախատեսվում: Այս մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում:




























