Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 20-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:





























