Եվրամիությունը մշտապես պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս մասին մայիսի 21-ին, «Եվրամիության ընդլայնման 10-րդ տարեդարձ» վերտառությամբ հանրային քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ գործող շրջանակում: «Միաժամանակ չեմ կարող չընդգծել ԵՄ-ի աջակցությունը, որը փորձում է վստահության մթնոլորտ ապահովել, սակայն հակամարտության կարգավորման համար քաղաքական կամք է հարկավոր», - ընդգծել է Տրայան Հրիսթեան:




























