«Վերնիսաժի» մոտ հնչած կրակոցների համար ձերբակալված Գոռ Առաքելյանին այս պահին տանում են դատարան՝ խափանման միջոց ընտրելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին իր աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ քննչական գործողություններն արդեն ավարտվել են, եւ այժմ դատարանը որոշում է՝ մեղադրանք առաջադրել, թե ոչ, բացի դրանից՝ խափանման միջոց ընտրելու հարցն է քննարկվելու:
Նշենք, որ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա ձերբակալված է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:





























