Եգիպտոսի դատարանը գահընկեց նախագահ 86-ամյա Հոսնի Մուբարաքին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով:
Նրա երկու որդիները՝ Ալաան եւ Գամալը, դատապարտվել են 4-ական տարվա ազատազրկման նույն մեղադրանքով:
Դատախազները հայտարարել են, որ տասնյակ տարիներ նրանք մոտ 17 մլն դոլար են փոխանցել իրենց սեփական մասնավոր առանձնատները կառուցելու համար:
Մուբարաքը եւ նրա որդիները դատարանի որոշմամբ՝ պետք է վճարեն այդ գումարը, ինչպես նաեւ մոտ 3 մլն դոլարի տուգանքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























