Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին մասնակցել է Եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտի կայազորի Սպայի տան դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր ժողովին:
Երկրի ղեկավարը պարգեւներ է հանձնել Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների, պաշտպանության բանակի զինծառայողների եւ հանրապետության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:




























