«Ռոստելեկոմ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել կապված փաստի հետ, որ Երեւանի Ալեք Մանուկյան եւ Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում ընկերությանը պատկանող էլ. մալուխները պոկվել եւ ընկել են ճանապարհի երթեւեկելի հատված:

«Ռոստելեկոմի» հաղորդագրությունում ասվում է.

«Մայիսի 20-ին ժամը 18:05 Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տրոլեյբուսի պատճառով վնասված մալուխների մասին Զանգերի կենտրոն (060 46 46 46) ստացված ահազանգից հետո անմիջապես դեպքի վայր են ուղղվել ընկերության տեխնիկական անձնակազմի մասնագետները:

Արդեն ժամը 18:35 Ռոստելեկոմի մասնագետների եւ ՀՀ ԱԻՆ համատեղ ջանքերով մալուխները տեղափոխվել են ոչ երթեւեկելի հատված:

Այս պահին վերականգնված են բոլոր ենթակառուցվածքերը եւ ծառայությունները:

Ընկերությանը զգալի վնաս է պատճառվել»: