Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունում է Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում նշել է ինքը՝ Հովիկ Աբրահամյանը: Հարցին, թե ինչպես է գնահատում ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդների հանդիպումը, նա պատասխանել է, որ ողջունում է յուրաքանչյուր հանդիպում:
Հարցին, թե քառյակը հնարավոր է հասնի իշխանափոխության, վարչապետը զարմացած արձագանքելն է. «Նման նպատակ ունե՞ն, ես չգիտեի»:
Իսկ հնարավոր է, որ հանդիպումն ուղղված է իր դեմ՝ հարցին էլ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Ոչինչ չեմ բացառում: Կարեւորը դիտողությունների առիթ չտալն է: Մենք ձգտելու ենք սխալներ չանել»: Նրա խոսքով՝ կարեւորն այն է, որ կառավարությունը լավ աշխատի: «Ես համոզված եմ, որ նոր թիմի մեջ կա եռանդ, իսկ ով չի աշխատի կամ վատ կաշխատի, մենք բաժանվելու ենք նրանից: Ես էլ համոզված եմ, որ ինձ մոտ հաջողվելու է»,-ընդգծել է վարչապետը:





























