«New York Post» թերթի աշխատակից Ստեֆանի Սմիթը սիրեցյալից ամուսնության առաջարկ է ստացել այն բանից հետո, երբ նրա համար 257 տարբեր սենդվիչներ է պատրաստել:

Ամերիկուհին բուտերբրոդներն ընկերոջն է մատուցել կնքած համաձայնության շրջանակներում. նա 300 սենդվիչ պատրաստելուց հետո նշանադրության մատանի կստանա:

Սմիթը սկսել է բուտերբորդների հաշվարկը 2012թ.-ից, երբ սիրեցյալը նրան ասել է. «Սիրելիս, մատանուց քեզ 300 սենդվիչ է բաժանում»: Լրագրողը խոստովանել է, որ մարտահրավերն ընդունել է հանուն Էրիկի հանդեպ ունեցած սիրո, ինչպես նաեւ նպատակաուղղվածության շնորհիվ:

Էրիկ Շուլթի հետ նշանադրության գործում հաջողությունների համար Սմիթը բոլգ է բացել, որտեղ տեղեկություններ էր տեղադրում գրազի մասին, հրապարակում բուտերբրոդների լուսանկարներ եւ բաղադրատոսմեր:

Վերջին բաղադրատոմսը հրապարկվել է մայիսի 19-ին, խոսքը 257-րդ սենդվիչի մասին էր: Մեկ օր անց Ստեփանի Սմիթի բլոգում գրառում է հայտնվել, որում նա հայտնել է Էրիկի ամուսնության առաջարկի մասին, հաղորդում է «Lenta.ru»-ն: