Ավելի քան 5.5 մլն երեխա տարեկան ծնվում ու մահանում է առանց մահվան կամ ծննդյան վկայականի: Այդ մասին գրում է բրիտանական «The Guardian» թերթը՝ վկայակոչելով նոր հետազոտությունը, որը հրապարակվել է «The Lancet» ամսագրում:

Հետզոտության մեջ բերված է 195 երկրների աղյուսակ, որտեղ նշված են ամենից վտանգավոր եւ ամենից անվտանգ երկրները ծնելիության համար, ինչպես նաեւ այն երկրները, որտեղ ամենից քիչ է հնարավոր, որ երեխաները ծննդյան վկայական կստանան, եկամուտի բարձր մակարդակ ունեցող երկրները, որոնք ամենադանդաղ առաջընթացն են գրանցում նորածինների մահացության ցուցանիշի հարցում:

Սիերա-Լեոնն ամենավտանգավոր երկիրն է ծնունդների համար, որտեղ նորածինների մահացությունը 2012թ.-ին կազմել է 49.5 հազար: Այնուետ Սոմալին, Գվինեա- Բիսաուն, Անգոլան, Լեսոտոն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Պակիստանը, Մալին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոտ դ՛Իվուարը: Զեկույցում նշվում է, որ Հարավային Ասիան եւ Սահարայից հարավ ընկած Աֆրիկան նորածինների մահացության ամենաբարձր մակարդակն ունեն, Հնդկաստանը, Նիգերիան եւ Պակիստանը գլխավորում են ցուցակը:

Երեխայի ծննդյան համար ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Սինգապուրը, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլյանդիան, Կորեան, Շվեդիան, Նորվեգիան եւ Պորտուգալիան:

Մյուս երկրների շարքում Հայաստանը գլխավորում է նախքան մեկ տարին լրանալը երեխայի ծնունդը գրանցող երկրների ցանկը, ինչպես նաեւ մանկաբարձների որակյալ աշխատանքի երկրների ցանկը: Ինչ վերաբերում է նորածինների մահացությանը, ապա 1000 նորածինների մակարդակում Հայաստանը 10.1 ցուցանիշով 99-րդ տեղում է: