Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ 2014թ.-ի հոկտեմբերի 1-3-ը կկազմակերպվի միջազգային կոնֆերանս «Հայոց ցեղասպանության եւ զանգվածային հանցագործությունների պատկերացումները» կանադական Նյու-Բրանսուիք նահանգի Մոնքթոնյան համալսարանում: Այդ մասին գրում է «Fabula» կայքը:

Կոնֆերանսի հիմնական նպատակն է վերհանել այս ցեղասպանության եւ 19-20-րդ դարերում զանգվածային հանցագործությունների մասին գիտելիքների առաջընթացից: Թեեւ կոնֆերանսը ուղղված կլինի Հայոց ցեղասպանության հարցերին, քննարկումները կարող են համեմատական կողմ ունենալ: Կոնֆերանսը կկենտրոնանան 4 հիմնական թեմաների վրա՝ «Հիշողություն, ինքնություն, ճանաչում», «Հանցագործության անվանում ու որակավորում», «Ցեղասպանության ներկայացման միջոցներ» եւ «Հայոց ցեղասպանությունն իր ժամանակին»: