ՉԺՀ բնակիչը որոշել է նոր մեքենայի դիմաց վճարել 5 տոննա մետաղադրամով՝ 1-ական յուան արժեքով, սակայն վաճառողն ընդունել է միայն 2.5 տոննան:
Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի արեւելքում գտնվող Շանդուն նահանգում: Տղամարդը Soueast մակնիշի մեքենան ձեռք է բերել 100 հազար յուանի (16 հազար դոլար) դիմաց:
Նշվում է, որ գնորդը նախապես զգուշացրել է, թե ինչպես է վճարելու: Չցանկանալով բաց թողել վաճառքը՝ ավտոսրահի մենեջերը համաձայնել է:
Գումարի չափը ստուգելու համար գործի են անցել խանութի բոլոր աշխատակիցները: Մի քանի ժամվա ընթացքում հաշվել են միայն 50 հազարը: Ավտոսիրողն այդ ընթացքում ֆիլմ է դիտել, հաղորդում է «Mignews»-ը:
Արդյունքում ավտոսրահի ղեկավարությունը չի համբերել ու խնդրել է հաճախորդին մնացյալ գումարը վճարել կրեդիտ քարտով: Տղամարդը համաձայնել է:



























