Աստուրիական «Տեւերգիի մինչպատմական այգի» արգելանոցում բիզոն է ծնվել: Եվրոպացի կենդանաբանների տեղեկությունների համաձայն՝ Եվրոպայի տարածքում այդ կենդանիները ոչնչացել են դեռ 10 հազար տարի առաջ, եւ ողջ աշխարհում բիզոնների ընդհանուր թիվն այժմ կազմում է մոտ 4000:

Անցյալ տարի մարտին Տեւերգիի արգելանոցում ադապտացիայի համար էգ եւ որձ բիզոններ են բաց թողել, հաղորդում է «Իսպանիան ռուսերեն»-ը:

Արագ արդյունքի հույս չկար, քանի որ հայտնի է՝ բիզոնները դժվարությամբ են հարմարվում նոր պայմաններին, ինչի հետեւանքով դրանց թիվը կրճատվել է:

Էգ բիզոնները սերնդատվությունը երեք տարին  մեկ անգամ է, հղիությունը տեւում է 9 ամիս:

«Մինչպատմական այգին» ստեղծվել է որպես վայր, որտեղ ներկայացվում է Վերին պալեոլիթի ժամանակաշրջանի արվեստը:

Իսկ երբ արգելանոցը բացել են, այստեղ են հայտնվել կենդանիներ, որոնք այդ ժամանակաշրջանում շրջապատել են մարդկանց: