Գործազուրկ տղամարդկանց ԴՆԹ-ում հայտնվել են արագ ծերացման նախանշաններ: Սա վերաբերում է այն տղամարդկանց, ովքեր չեն աշխատել երկու եւ ավելի տարի:
Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Ֆինլյանդայի Օուլուի համալսարանի գիտնականները վերլուծել են 5620 կնոջ եւ տղամարդու ԴՆԹ-ի օրինակներ, ովքեր ծնվել են Ֆինլյանդիայում 1966թ.-ին:
Գիտնականները հետազոտել են գենետիկական կոդը ոչնչացումից պաշտպանող տելոմերները, հաղորդում է «MedNovelty»-ն:
Կյանքի ընթացքում տելոմերները կարճանում են, դրանց չափանիշները բիոլոգիական ծերացման կարեւոր ցուցանիշների են: Կարճ տելոմերները կապված են տարիքային հիվանդությունների բարձր ռիսկի հետ:
Գիտնականները հետազոտել են տելոմերների երկարությունը 1997թ.-ին վերցված նմուշների արյան բջիջներում:
Նման միտումներ չեն հաստատվել կանանց մոտ, ինչը բացատրվում է նրանով, որ 31 տարեկան հասակում կանանց շրջանում գործազուրկների թիվը տղամարդկանց համեմատ ավելի քիչ է:



























