Ինչպես վերջերս հաստատել են փորձառու գիտնականները, փոքր մոտոցիկլերի արտանետած գազը մի քանի հարյուր անգամ ավելի վնասակար են, քան մեծ բեռնատարները:

Նման եզրակացության են հանգել շվեյցարացի գիտնականները, որոնք հաստատել են, որ նույնիսկ փոքրիկ մոտոցիկլը շրջակա միջվայր արտանետում է օրգանիզմի համար վնասակար նյութեր, որոնք քաղցկեղ կարող են առաջացնել:

Եզրակացությունները հաստատել են այն փաստը, որ փոքր մոտոցիկլերի արտանետած գազը վտանգավոր է շրջակա միջավայրի եւ այնտեղ ապրող մարդկանց համար, հաղորդում է «Globalscience»-ը:

Լրացուցիչ հետազոտությունների համապատասխան՝ մեծ քանակությամբ մոտոցիկլերը կարող են էկոլոգիական անբարենպաստ պայմանների հիմնական պատճառ դառնալ, որոնք հանգեցնում են վերին շնչուղիների հիվանդությունների: