Տարեց տատիկի հետ սոցիալապես ծանր պայմաններում, կիսախարխուլ տանը բնակվող երկկողմանի ծնողազուրկ եւս մեկ երեխայի Երեւանից Սամվել Գեւորգյանի աջակցումբ օգնություն ցուցաբերելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ուղեւորվեցին Շիրակի մարզի փոքրիկ գյուղերից մեկը:

10-ամյա Աբրահամը ծնողներին կորցրել է շատ վաղուց: Տատիկի պատմելով՝ տղան չի հիշում անգամ նրանց դեմքերը: Իսկ այն հարցին, թե երբ մեծանա՝ ի՞նչ է դառնալու, փոքրիկ Աբրահամն առանց վարանելու պատասխանեց թե՝ հրաձիգ, որպեսզի պաշտպանի հայրենիքը: Ի դեպ, գեղեցիկ բնություն ունեցող այդ հին գյուղը տանող ճանապարհը, ինչպես Շիրակի տասնյակ այլ գյուղերի ճանապարհներ, ուղղակի անանցանելի է:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: