Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի ՆԳՆ ԳՎ-ի պետ Գեորգի Գոգուաձեն հրաժարականի դիմում է ներկայացրել, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
Նշվում է, որ պատճառը ՆԳՆ ԳՎ-ի շենքի մոտ մայիսի 21-ի երեկոյան «եվրամայդանի» 200 ակտիվիստների ցույցն է եղել, որոնց գլխավոր պահանջը Գոգուաձեի պաշտոնանկությունն էր:
Ցուցարարները գործակալությանը հայտնել էին, որ ոստիկանապետը պաշտոնին նշանակվել է առանց քաղաքական կուսակցությունների եւ հասարակության հետ համաձայնեցման: Գոգուաձեին ենթակա վարչությունը քննություն չէր անցկացրել Դնեպրոպետրովսկի «եվրամայդանը» 2013թ. ցրելու եւ ակտիվիստներին ծեծելու փաստով, նշել էին ցուցարարները:





























