Բոսթոնի մարաթոնի ժամանակ 2013թ. ապրիլին ահաբեկչության իրագործման մեղադրյալ Ջոհար Ցարնաեւը եւ նրա հանգուցյալ եղբայր Թամերլան Ցարնաեւը սուրբծննդյան հրավառության նյութերը եւ ավտոմեքենաների մոդելներն օգտագործել են պայթուցիկ սարքեր պատրաստելիս, գրում է The Boston Globe-ը՝ վկայակոչելով դաշնային հետաքննությունը:
«Այդ հարաբերականորեն բարդ սարքերը հազիվ թե եղբայրներն առանց ուրիշների օգնության պատրաստեին», — մանրամասնել են քննիչները, հայտնում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թամերլան Ցարնաեւի ատրճանակը պատկանել է Մենի թմրավաճառների բանդային:






























