Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 21-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Փափազյան փողոցի թիվ 22 շենքի տանիքի թիթեղը պոկվել եւ ընկել է շենքի մոտակայքում գտնվող ծառի վրա, առկա է ընկնելու վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները թիթեղը (6 քմ) իջեցրել են ծառից: