Մեխիկոյի Սան Բարտոլո Ամեյալկո արվարձանում ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ տեղի ունեցած բախումների ժամանակ ավելի քան 100 մարդ է տուժել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Huellas պորտալը:

Նշվում է, որ արվարձանի բնակչությունը բողոքել է խմելու ջրի խողովակաշարի շինարարության դեմ, որի առկայության դեպքում իրենք կկորցնեն հասանելիությունը սովորական ջրամատակարարման աղբյուրներին:

Պորտալի փոխանցմամբ՝ տուժել է մոտ 60 հասարակ քաղաքացի, ինչպես նաեւ ոստիկանության 44 աշխատակից: