ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի բնակչուհիներից մեկը, ով 10 տարի անհետ կորած էր համարվում, վերջապես հայտնաբերվել է: Նրան առեւանգողը ձերբակալված է, BBC-ին վկայակոչելով հաղորդում է «Ռոսբալտը»:

Սանտա-Անա քաղաքի ոստիկանները հայտարարություն էին տարածել աղջկա անհետացման մասին, երբ նա դեռ ընդամենը 15 տարեկան էր:

41-ամյա Իսիդրո Գարնիեին մի շարք մեղադրանքներ է ներկայացվել, այդ թվում` բռնաբարության եւ անօրինական հիմքով ազատությունից զրկելու հատկանիշներով:

«Առեւանգումից ամիսներ ու տարիներ անց Գարսիեն իր զոհին անընդհատ հիշեցնում էր, որ նրան այլեւս փնտրող չկա, եւ եթե ինքն էլ փորձի կապի մեջ մտնել ընտանիքի հետ, ապա նրանց կարտաքսեն երկրից», - ասվում է ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

10 տարի անց զոհը, Facebook-ում քրոջը գտնելուց հետո, ոստիկանությանը դիմելու համարձակություն է գտել իր մեջ: